Գիտնականները հայտնաբերել են վիրուս, որը խոշորագույնն է երբեւէ ուսումնասիրվածներից: Այն կոչվել է Պանդորավիրուս եւ գրեթե 10 անգամ մեծ է մյուս վիրուսներից: Նրա գենոմի միայն 6 տոկոսն է նման այն գեներին, որոնք ունեն Երկրի մյուս օրգանիզմները:
Այդ առնչությամբ ֆրանսիացի հետազոտողները կարծիք են հայտնել, որ այն կամ պահպանվել է հնագույն ժամանակներից, կամ Երկրի վրա հայտնվել այլ մոլորակից, օրինակ, Մարսից: Հսկայական վիրուսը կարելի է հայտնաբերել միայն ջրի տակ: Գիտնականները կարծում են, որ այն լուրջ վտանգ չի ներկայացնում մարդկանց համար:
Պանդորավիրուսի չափսերը գերազանցում են 1000 նմ: Այս մասին գրում է FederalPost-ը:
Պանդորավիրուսն ուսումնասիրելիս գիտնականները եկել են այն եզրակացության, որ վիրուսի գենետիկ կոդը երկու անգամ մեծ է Մեգավիրուսի գենետիկ կոդից: Սակայն գիտնականներին ավելի շատ ցնցել է այն փաստը, որ նոր վիրուսի գեների միայն 6 տոկոսն է նման Երկրի օրգանիզմի գեներին:





























