Եվրոպական տիեզերական գործակալությունն ու NASA Արեւային աստղադիտարանը Արեւի վրա լուսանկարել են հսկայական անցք, որը փոքրիկ կետից վերածվել է հսկայական անդունդի:

Լուսանկարն արվել է հուլիսի 18-ին. Դրա վրա երեւում է մեծ չափսերի մուգ հատված, գրում է «Argumenti.Ru»-ն:

Նման անցքեր առաջանում են արեւային ակտիվության տարբեր շրջաններում: Քանի որ արեւային ցիկլն իր ավարտին է մոտենում, անցքերի քանակությունը նվազել է, սակայն մագնիսական դաշտի ուղղվածության փոփոխության պատճառով դրանք սկսել են առաջանալ բեւեռներում, իսկ դրանց չափսերը սովորականից մեծ են դարձել:

Հսկայական անցքից արտանետվում է բարձր արագությամբ քամի: Նման անցքերի առաջացման պատճառը մինչեւ վերջ պարզ չէ: