Nokia ընկերությանն այս տարվա երկրորդ եռամսյակում հաջողվել է 7,4 մլն Lumia սմարթֆոն վաճառել, սակայն վաճառքի ընդհանուր ծավալը նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատությամբ, նվազել է 24 տոկոսով՝ մինչեւ 5,7 մլրդ եվրոյի: Այդուհանդերձ, այս եռամսյակում վնասները նույնպես կրճատվել են՝ նախորդ տարվա 1,53 մլրդ եվրոյից հասնելով մինչեւ 278 մլն եվրոյի:
Այդ 7,4 մլն սմարթֆոններից գրեթե բոլորը եղել են բարձր կարգի: Դրանք եղել են Lumia սերիայից՝ Windows Phone-ի հիմքի վրա:
Նախորդ տարի այդ դասի 10,2 մլն սարքերից 6,2 մլն-ն աշխատել է Symbian պլատֆորմով: Միջին գինն աճել է 4 տոկոսով, ուստի դրամական արտահայտությամբ վաճառքի անկումը փոքր քիչ է եղել: Բարձր դասի սմարթֆոնների սեգմենտում Nokia-ն վաստակել է 1,16 մլրդ եվրո, հաղորդում է OSP.ru-ն:
Միջին եւ ցածր դասի սմարթֆոնների վաճառքը դրամական արտահայտությամբ նվազել է 39 տոկոսով, իսկ միջին գինն ընկել է 16 տոկոսով:





























