IT-ոլորտի երբեմնի առաջատար Microsoft-ը դժվարությամբ է հարմարվում անհատական համակարգիչների շուկայում տեղի ունեցող փոփոխություններին: Վերջին եռամսյակի ֆինանսական տվյալները սփոփիչ չեն` կապված Surface RT պլանշետների հետ, որոնք մեծ պահանջարկ չունեն:
4-րդ եռամսյակի արդյունքում կազմված զեկույցում նշվում է, որ այդ ընթացքում շահույթը կազմել է 19,9 մլրդ դոլար, ինչը 10 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Եռամսյակի ընթացքում ստացված մաքուր եկամուտը կազմել է 4,97 մլրդ դոլար, փոխանցում է «Վեստին»:
Վերջին ցուցանիշը կարող էր 900 մլն-ով ավել լինել, սակայն ընկերությունը այդ գումարը վատնել է Surface RT պլանշետների «պահեստային ավելցուկը շտկելու» վրա:
Microsoft-ի մոտ գործերը լավ են ընթանում գրասենյակային սարքերի վաճառքի ոլորտում: Ընկերության համապատասխան բաժանմունքը մեկ կիսամյակի ընթացքում վաստակել է 7,2 մլրդ, ինչը 14 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:





























