Պուտինը Վրաստանի վարչապետին 2 մլրդ դոլար է տվել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ Թբիլիսիի իր նստավայրում ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով Պուտինը համարում է, որ Վրաստանի այսօրվա իշխանությունն իրեն ամեն ինչում պետք է զիջի:

Սահակաշվիլին նշել է, որ հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների հետո շատերը սպասում էին, որ Վրաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ կփոխվեն, բայց տեսան, որ Ռուսաստանի չի փոխվում, «գայլը չի դադարում գայլ լինել»:

«Եթե մնար հին կառավարությունը, մենք կկարողանայինք ավելի շատ առաջ գնալ, քան գտնվում ենք հիմա, քանի որ Ռուսաստանի չի համարում, որ պետք է ինչ-որ բանում զիջի Վրաստանի ներկա կառավարությանը: Այս կառավարությանն ու վարչապետին Ռուսաստանը 2 մլրդ դոլար է տվել, ավելին, քան նրա ակտիվներն արժեն»,-հայտարարել է Սահակաշվիլին:

Միաժամանակ, Վրաստանի նախագահի խոսքով՝ զիջումներ ասելով Մոսկվան ենթադրում է «Վրաստանի գործող նախագահի իրավական, քաղաքական եւ բարոյական ոչնչացում» եւ համաձայնում այն ամենին, ինչին նա նախկինում չի համաձայներ, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:

Հիշեցնենք, որ ընտրություններից առաջ Բիձինա Իվանիշվիլին, ով ներառված էր Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցանկում (25-րդ տեղում, կարողությունը՝ 5,5 մլրդ դոլար), վաճառել է իր ողջ կարողությունը, որպեսզի «Վրաստանի քաղաքացիների մոտ հարցեր չմնան»: Forbes.ru-ի տվյալներով՝ հասույթը կազմել է 1,5 մլրդ դոլար: