Չինաստանում ուսուցիչը դաժանաբար պատժել է աշակերտուհուն, ով պարապմունքի ժամանակ գլուխը դրել էր դասասեղանին: Երեխաների հետ դաժան վերաբերմունքն արձանագրել են տեսադիտման խցիկները:
Ուսուցիչը մի քանի անգամ հարվածել է մի աշակերտի, ապա կոպտորեն քաշել երկրորդի հագուստից, հանել միջանցք եւ ուժգին նետել պատին, հաղորդում է Lifenews-ը:
Կադրերում երեւում է, թե ինչպես է ուսուցիչը շրջում սեղանների արանքում, մոտենում աշակերտներին, ստիպում տղաներից մեկին, որ կանգնի: Դրանից հետո ուժեղ հարվախով հրում է նրան:
Ապա ծեծում է աշակերտուհուն: Վերջինս ուշագնաց է եղել: Առայժմ հայտնի չէ, թե որտեղ է եղել դեպքը, եւ արդյոք իշխանությունները միջոցներ են ձեռնարկել ուսուցչի նկատմամբ:











