Ճապոնական կառավարությունն՝ ի դեմս առողջապահության նախարար Նորիհիսա Թամուրայի, արտոնել է ցողունային բջիջների առաջին փորձարկումը, հաղորդում է BBC-ն: Այդ բջիջնեը կարող են վերածվել ցանկացած տեսակի բջիջների, այդ թվում՝ նյարդային եւ ոսկրային: Դրանց միջոցով ճապոնացի գիտնականները կփորձեն հաղթահարել կուրությունը, որն առաջանում է տարիքային մակուլյար դեգեներացիայի արդյունքում:

Այսօրվա դրությամբ, ցուղունային բջիջներով արդեն փորձարկումներ են իրականացվում, սակայն դրանք վերցվում են սաղմերից, այլ ոչ մարդկանցից, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացնում էթիկայի հանձնաժողովի մոտ:

Հիշեցնենք, որ 2012-ին պրոֆեսոր Յամանական Նոբելյան մրցանակի է արժանացել՝ մարդու հյուսվածքների հասուն բջիջները ցողունային բջիջների վերափոխելու համար, փոխանցում է «MedDaily.ru»-ն:

Առաջիկայում բջիջները կփորձարկվեն իրական հիվանդների վրա: