Չիլիի եւ Ավստրալիայի ջրամբարներում ոչ երկրային ծագմամբ վիրուսներ են հայտնաբերվել: «Տելեպորտ»-ի տվյալով՝ գիտնականները օտարածին մանրէն հայտնաբերել են խորքային ջրերի ամեոբայի օրգանիզմում:
Վիրուսի չափերն այնքան մեծ են, որ Ֆրանսիայի համալսարանի բժշկի խոսքով՝ այն դժվար է ուսումնասիրել սովորական մանրադիտակով: Դրա չափերը տասնակի գերազանցում են ցանկացած երկրային վիրուսի չափերը:
Վիրուսն անվանել են Պանդորա: Դրա բաղադրությունում 6 % երկրային նյութեր են, 94%՝ ոչ երկրային ծագմամբ: Բժիշկ Ժան Միշել Քլավյերին պնդում է, որ վիրուսը կարող էր բերվել այլ մոլորակներից, հավանաբար՝ Մարսից:
Արտաքնապես վիրուսը նման է մանրէի խիստ մեծացված բջջի, տարբերակիչ հատուկ նշաններ չեն դիտվում, այն միայն կարելի է համեմատել մեծ մուգ լաքայի հետ, գրում է «Մեդվեստին»:
Գիտնականների հավաստիացմամբ՝ Պանդորան մարդու համար վտանգավոր չէ: Այն բնակվում է միայն շատ մեծ խորություններում, որտեղ ծովային կենդանիներից քչերն են հասնում: Վիրուսը բազմանում է միայն վիրուսակրի օրգանիզմում: Դրա գոյության մասին նախկինում էլ գիտեին, 1992թ. գիտնականները մանրէի հատուկ տեսակ էին բացահայտել, եւ միայն այժմ ֆրանսիացի գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ Рandoravirus-ն իրականում հսկա վիրուս է:



























