Ամբողջ աշխարհի բժիշկ-գիտնականները պետք է հրաժարվեն նոր հակաբիոտիկների ստեղծումից եւ իրենց ուժերն ուղղեն այնպիսի տեխնոլոգիաների ստեղծմանը, որոնք թույլ կտան դանդաղեցնել հենց բակտերիաների էվոլյուցիան: Այսպիսի եզրահանգման են եկել մի խումբ կանադացի մաթեմատիկոսներ, փոխանցում է Pitbit.ru-ն:

Մասնագետները կազմել են «պարզ» մաթեմատիկական մոդել եւ համեմատել բակտերիաների էվոլյուցիայի միջին արագությունը հենց հակաբիոտիկների նոր տեսակների ստեղծման արագության հետ: Պարզվել է, որ բակտերիաների ադապտացիայի արագությունն այնքան բարձր է, որ գիտնականների ջանքերն ի չիք է դարձնում: Նրանք ընդգծում են նաեւ, որ հակաբիոտիկների նոր տեսակների մշակումը չի կարող հավերժ շարունակվել, ինչը չի կարելի ասել բակտերիաների էվոլյուցիայի մասին:

Հարկ է նշել, որ մաթեմատիկոսներն իրենք չգիտեն, թե ինչպես է հնարավոր դանդաղեցնել բակտերիաների դանդաղեցման գործընթացը: