Բրիտանական կառավարությունը համացանցում պոռնկագրական նյութերի տարածումը վերահսկելուն ուղղված միջոցառումներ է ձեռնարկել՝ ցանցում տեղադրված պոռնկագրական նյութերը փաստացի հավասարեցնելով համանման տպագիր արտադրանքին:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ համացանցային փրովայդերները պետք է արգելափակեն բոլոր համակարգիչներից պոռնկագրական նյութերի հասանելիությունը: Արգելափակումը կարող է հանվել, եթե օգտվողները դիմեն այդ հարցով:

Բռնաբարության տեսարանների ցուցադրումը օրենքով հետապնդելի կլինի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նոր որոշման քննադատները նշում են, թե չկա որեւէ երաշխիք, որ այն ցանցում երեխաների նկարներ փնտրող մանկապիղծների համար խոչընդոտ կհանդիսանա: