Panasonic ընկերությունը եւ Կիոտոյի համալսարանը մշակել են տեխնոլոգիա, որը թույլ կտա ավազահատիկները պատել ջրահեռացնող նյութով: Նրանց կարծիքով, դա թույլ կտա անապատներում պահպանել անձրեւաջուրը՝ նպաստելով անապատների կանաչապատմանը:

Ճապոնացիների կողմից մշակած մեքենան թույլ է տալիս ամսական 300 տոննա ավազ ջուրը վանող դարձնել, հաղորդում է Zambotimes-ը: Զարմանալի է, սակայն միջոցը բավականին էժան է, յուրաքանչյուր ընթացակարգն արժե մոտ 100 դոլար: Սպասվում է, որ 2016-ին սարքը կվաճառվի Աֆրիկայի, Մերձավոր Արեւելքի եւ Կենտրանական Ասիայի երկրներում: Այս մասին հաղորդում է Russia Today-ը:

ՄԱԿ-ի տվյալներով՝ անապատային հողերը զբաղեցնում են երկրային ցամաքի 41 տոկոսը: Այդ տարածքներում բնակվում է գրեթե 2 մլրդ մարդ: Նրանց մեծ մասն ապրում է աղքատության պայմաններում: