iPad պլանշետներ եւ iPhone սմարթֆոններ արտադրող Apple կորպորացիան ուսումնասիրում է այդ սարքերի մեծ էկրաններով տարբերակները թողարկելու հնարավորությունը: Այդ մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Apple-ի համար սարքավորումներ մատակարարող ընկերությունը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ վերջերս Apple ընկերությունը դիմել էիր մատակարարներին՝ խնդրելով 13 դյույմանոց էկրաններ մատակարարել iPad-ի եւ 4 դյույմից ավելի մեծ տրամագծով դիսփլեյներ iPhone-ի համար:
Apple-ի պլանշետների ներկա սերնդի էկրանն ունի 9,7 դյույմ տրամագիծ, իսկ iPhone-ի տրամագիծը 4 դյույմ է, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ինչպես հաղորդում է WSJ-ն, այդ նոր սարքավորումների շուկայական հեռանկարը դեռ պարզ չէ, չի բացառվում, որ դրանք այդպես էլ մնան որպես փորձնական նմուշներ:




























