Twitter-ը ծրագրում է հատուկ համակարգ կիրառել` սոցցանցում մանկական պոռնկագրություն տեղադրելը կանխելու համար, գրում է The Guardian-ը: Ծրագիրը ստեղծել է  Microsoft ընկերությունը, այն կոչվում է PhotoDNA:  PhotoDNA-ի աշխատելու սկզբունքը հիմնված է  արդեն ունեցած պատկերների հիմքով դեմքերը ճանաչելու տեխնոլոգիայի վրա: Ծրագիրը թույլ է տալիս ճանաչել լուսանկարը, նույնիսկ եթե այն մշակման է ենթարկվել:

Բրիտանական թերթը սոցցանցի այդ ծրագրերի մասին տեղեկացել է այն ժամանակ, երբ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը խիստ մտահոգություն է հայտնել  համացանցում մանկական պոռնկագրության տարածման վերաբերյալ եւ որոնողական համակարգերից պահանջել արգելափակել նման նյութերի հասանելիությունը, հաղորդում է  gazeta.ru-ն: Facebook-ը PhotoDNA տեխնոլոգիան մանկապղծության դեմ պայքարի համար սկսել է կիրառել դեռեւս 2011թ.-ից: