Բջջային անվտանգության գերմանացի փորձագետ Կարստեն Նոլը SIM քարտերի տեխնոլոգիայում թերություն է հայտնաբերել, որի պատճառով միլիոնավոր մարդիկ լրտեսման եւ թալանվելու վտանգի ենթակա են, գրում է BBC-ն:

Փորձագետը հայտնել է, որ ինքը գտել է հատուկ  տեքստային հաղորդագրություններ  ուղարկելով որոշ քարտեր կոտրելու միջոց։  Այդկերպ նա կարողացել է ստանալ չիպի 56-նիշանի թվային բանալին:

Ըստ նրա` հանցագործները կարող են նման տեխնիկա կիրառել զանգերի գաղտնալսման կամ  գումար թալանելու համար, հաղորդում է gazeta.ru-ն:

Որպես փորձ` Նոլը կարողացել է բջջային հեռախոսի տիրոջ անունից գնումներ կատարել վճարային համակարգերի միջոցով: Ամբողջ գործողությունը տեւել է ընդամենը երկու րոպե` սովորական անձնական համակարգչի կիրառմամբ: