ԱՄՆ-ի ոստիկանությունը հետաքննում է ավտոլցակայանում տեղի ունեցած սպանությունը: Նախնական տվյալներով՝ հրացանով զինված, մուգ մաշկով կին վարորդը սպանել է իր հանդեպ ոտնձգությունների դիմած տղամարդուն: Դրանից հետո կինը սառնասրտորեն բջջային հեռախոսով լուսանկարել է դիակը:

Հանցագործությունը կատարվել է նախորդ կիրակի՝ ժամը 18:30-ին, Հյուսթոնի հարավային մասում գտնվող Gulf ընկերությունում: Կասկածյալն արդեն ձերբակալվել է եւ ցուցմունք է տալիս, գրում է KTRK-TV-ն:

Ոստիկանության տվյալներով՝ կինը լիցքավորում էր մեքենան, երբ նրան է մոտեցել 58-ամյա Լյուիս Դենիելը՝ անձրեւանոցը ձեռքին: Նա անվայել առաջարկ է արել, ինչն էլ վեճի պատճառ է դարձել, հայտնում է NEWSru.com-ը:

Կինը փորձել է խուսափել վեճից եւ խնդրել է  հանգիստ թողնել իրեն, բայց տարեց տղամարդը չի հանգստացել, անգամ հարվածել է կնոջը:

Ականատես Ռեյմոնդ Մարտինի խոսքով՝ Դենիելի մոտ նաեւ դանակ է եղել: