Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի երդման արարողությունը կկայանա օգոստոսի 4-ին: Այս մասին հուլիսի 23-ին հայտարարել է Իսլամական հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Աբաս Արաhչին:
«Մենք հրավիրել ենք Իրանի նորընտիր նախագաhի երդման արարողությանը ներկա գտնվել բոլոր երկրներին՝ բացի ԱՄՆ-ից ու Իսրայելից»,-ընդգծել է նա: Նա ուշադրություն է գրավել այն հարցին, որ նման արարողությանը այլ երկրների ներկայացուցիչներին հրավիրելու որոշումը «կայացվել է Իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ»: Հրավիրված երկրների ցանկը կհրապարակվի ավելի ուշ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ բարեփոխական Հասան Ռուհանին Իրանի նախագահական ընտրություններում հաղթել է հենց առաջին փուլում՝ հավաքելով ընտրողների ձայների 50.7 տոկոսը: Ընտրություններին մասնակցել բնակչության 72 տոկոսը:
64-ամյա Ռուհանին իմամ Խոմենեիի մերձավորներից է: 20 տարիների ընթացքում նա եղել է մեջլիսի պատգամավոր, 16 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության Բարձրագույն խորհրդի նախագահի պաշտոնը եւ գլխավորել ԻԻՀ պատվիրակությունը միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում:





























