Gmail փոստային ծառայությունը սկսել է ստացված նամակների թղթապանակում գովազդային նյութեր ուղարկել, հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները:

Ավելի վաղ Google-ը Gmail-ի նոր ինտերֆեյս էր ներկայացրել՝ ստացված նամակների մի քանի բաժիններով: Գովազդները  ստացվում են «Promotions» բաժնում:

Բաց դեղնավուն ֆոնով նամակները  «Գովազդ» մակնշմամբ են: Գովազդային հաղորդագրությունները կարելի է բացել նամակների նման, ուղարկել ուրիշներին եւ նշել որպես «Նախընտրանք»:  Գովազդային նամակները կարելի է ջնջել կողքի  «Х» նշանին սեղմելով:

«Մենք բարելավել ենք գովազդի որակը: Օգտվողները կտեսնեն միայն համապատասխան գովազդը, իսկ երբեմն էլ «Promotions» բաժնում ընդհանրապես գովազդային նամակներ չեն լինի», — VentureBeat հրատարակչությանը ասել է Google-ի ներկայացուցիչը:

Նորամուծությունն արդեն հարուցել է որոշ օգտվողների դժգոհությունը, որոնք այն ընկալում են որպես փոստն անպիտան սփամով լցնելու միջոց, հայտնում է Digit.ru-ն: