Կիբերհանցագործությունների պատճառով ԱՄՆ տնտեսության ամենամյա կորուստները հասնում են 100 մլրդ դոլարի: Այս մասին այսօր հաղորդել է The Wall Street Journal Europe պարբերականը՝ բերելով էլեկտրոնային ցանցերի պաշտպանությամբ զբաղվող McAfee ընկերության եւ Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների ամերիկյան կենտրոնի համատեղ վերլուծության տվյալները:

Կիբերհանցագործությունների տնտեսական հետեւանքներից մեկը գործազրկությունն է, ընդգծում է պարբերականը: «Հաշվարկների համաձայն՝ ԱՄՆ-ն ամեն տարի դրա պատճառով կորցնում է 508 հազար աշխատատեղ»,-գրում է պարբերականը:

Ընդհանուր առմամբ, համաշխարհային տնտեսությունը կիբերհանցագործությունների պատճառով տարեկան կորցնում է մինչեւ 500 մլրդ դոլար, ընդգծում է պարբերականը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: