Ճապոնական Fasotec ընկերությունը ներկայացրել է հատուկ տեխնոլոգիա, որն օգտագործում է ուլտրաձայնային սքաներ եւ եռաչափ տպիչ՝ դեռ չծնված երեխայի դեմքի ու մարմնի իրական չափերի մոդելն ստանալու համար, հաղորդում է ABC News-ը:
Օրինակ, տեխնոլոգիան փորձարկել է Կիոկո Այզական: Նա պատվիրել է երեխայի մոդելը հղիության ութերորդ ամսում: Այդ փուլում երեխան արդեն ունեցել է դեմքի հստակ արտահայտություն, հաղորդում է MedDaily.ru-ն:
Ճշգրտությունն այնքան բարձր է, որ, ըստ ստեղծողների, այն կարելի է կիրառել վիրահատություններից առաջ պրակտիկայի կամ էլ ախտորոշման համար: Իրականում, հնարավորություն կա ստանալու ցանկացած օրգանի մոդելը: Այն ամենը, ինչ հայտնվում է ուլտրաձայնային սքաների տեսադաշտում, հեշտորեն տպվում է եռաչափ տպիչով:
Եռաչափ տպիչները նորույթ չեն: Օրինակ, Նիդեռլանդներում գիտնականները տպել էին ծնոտ՝ հիվանդի համար: Ճապոնացիների առաջարկած տեխնոլոգիան մեծ թերություն ունի՝ երեխայի մոդելի համար պետք է վճարել 500 դոլար:





























