ԱՄՆ կոնգրեսը Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների նոր փաթեթ է նախապատրաստում: ԱՄՆ կոնգրեսի ստորին եւ վերին պալատի կողմից մշակվող օրինագծերը նախատեսում են «սեւ ցուցակում» ներառել Իրանի շինարարական եւ լեռնարդյունաբերական սեկտորնին պատկանող ձեռնարկությունները, ինչպես նաեւ նրանք նպատակ ունեն մինչեւ 2015թ լիովին դադարեցնել իրանական նավթի արտահանումը: Նախորդ տարի ԱՄՆ ընդունած պատժամիջոցները արդեն հանգեցրել են իրանական նավթի արտահանման կրկնակի նվազեցմանը:

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը կարող է օրինագիծն ընդունել նախքան օգոստոսյան արձակուրդը: Այս մասին ԱՊ գործակալությանը հաղորդել է կոնգրեսի վերին պալատի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը:

Օրենսդիրների՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու ընթացակարգն անհանգստություն է առաջացնում ԱՄՆ վարչակազմի մոտ, փոխանցում է «Ինտերֆաքսը»: