Ատլանտայն օվկիանոսի ափին՝ բրազիլական Ռեսիֆի քաղաքի ծովափին հանգստացողները ականատես են եղել շնաձկան հարձակմանը Սան-Պաուլուի մի բնակչուհու վրա: 18-ամյա Բրունա դա Սիլվա Գոբբին որոշել է լողալ, թեպետ ծովափի բոլոր այցելուներին նախազգուշացրել են այդ հատվածում ծովային գիշատիչների հնարավոր վտանգի մասին:
Կադրում երեւում է, որ հեն զբոսաշրջիկի ոտքից բռնում է շնաձուկը, նա անհետանում է ջրի տակ, իսկ ջուրը կարմրում է: Տուժածին օգնության են շտապել փրկարարները: Երկու տղամարդիկ Բրունային հանել են ջրից եւ տեղափոխել փրկարարական տնակ, հաղորդում է Lifenews.ru-ը:
Շնաձուկը հասցրել էր գրեթե ամբողջությամբ կծել Գոբիի ձախ ոտքը՝ ծնկից ցած հատվածում: Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներն անդամահատել են ոտքը: Ցավոք, կեսգիշերին աղջիկը մահացել է:
Հիշեցնենք, որ հուլիսի կեսերին Հնդկական օվկիանոսում շնաձկան հարձակման հետեւանքով մահացել էր 15-ամյա սերֆինգիստուհի Ֆրանսիայից:











