Դանիացի եւ ամերիկայի ֆիզիկոսները խումբը հայտարարել է նոր, գերզգայուն ալեհավաքի նախատիպի ստեղծման մասին, որը մյուսներից տարբերվում է զգայունության բարձրագույն ցուցանիշներով, որ համատեղելի են հեղուկ հելիումի միջոցով սառեցվող մասնագիտացված ռադիոսարքավորումների հետ: Սակայն, ի տարբերություն նման սարքավորման, նոր նախատիպը կարող է արդյունավետ աշխատել նաեւ սենյակային ջերմաստիճանի պայմաններում, հաղորդում է Ingorming.ru-ն:

Նոր ալեհավաքը պատրաստված է սովորական փայլաթիթեղից եւ կրեմնիումի նիտրիդից: Սարքն արդեն փորձարկել են լաբորատոր պայմաններում 1 ՄՀց հաճախականության տակ եւ, ըստ փորձագետների, այն «լավ արդյունք» է դրսեւորել: