Շվեյցարիայի Ցյուրիխի համալսարանի գիտնականները հայտարարել են հերթական ձեռքբերման մասին՝ այսպես կոչված «էլեկտրոնային ուղեղի»՝ մարդու ուղեղի արհեստական անալոգի ստեղծման ուղղությամբ: Այս անգամ, սակայն, խոսքը գնումէ ոչ թե նոր ինչ-որ ծրագրի մշակման կամ գերհամակարգչի հավաքման, այլ կոմպակտ նյարդամորֆային չիպերի ստեղծման մասին, հաղորդում է PitBit.ru-ն:
Նման միկրոչիպերն ունակ են հստակ կիրառել մարդկային ուղեղի նյարդային բջիջների աշխատանքի պատրանք եւ կատարել հիմնական գործառույթները: Չիպերն արդեն ապացուցել են իրենց աշխատունակությունը: Դրանցից հավաքած համակարգը լաբորատոր փորձարկումների ժամանակ կարողացել է մի շարք պրիմիտիվ խնդիրներ լուծել, որոնք կարող են լուծել միայն պրիմատները:
Ապագայում գիտնականները ցանկանում են այդ չիպերի հիման վրա ստեղծել կապիկի գլխուղեղի արհեստական անալոգը, իսկ մարդկային ուղեղի ստեղծումը հեռավոր հեռանկարի խնդիր է համարվում:





























