Ստորջրյա լողի երկու սիրահարներ իրենց կյանքի ամենասարսափելի պահերն են ապրել, երբ օվկիանոսում հանդիպել են կետերին, որոնք Քալիֆորնիայի ափերի մոտ ձուկ էին որսում:
Ողջ միջադեպը տեսագրել է Շոն Սթեմբակը՝ նավի նավապետը, ով դայվերներին տեղափոխել էր սուզման վայր: Տեսանյութում երեւում է, թե ինչպես են դայվերները դուրս նետվում ջրից, իսկ նրանց հետապնդում են բաց երախներով երկու սապատավոր կետեր:
Ծովային հսկաները կարող էին լրջորեն վնասել լողորդներին: Ահաբեկված ամերիկացիները աղաղակներով լողացել են մինչեւ նավն ու բարձրացել դրա վրա:
«Կետերը չէին կարող կուլ տալ նման մեծ ավարը, քանի որ կերակրափողը նախատեսված չէ դրա համար, սակայն կարող էին լուրջ վնաս հասցնել»,- կարծում են մասնագետները:











