Էլեկտրոնիկայի հարավկորեական առաջատար արտադրող Samsung Electronics-ի գործարանում չորեքշաբթի օրը հրդեհ է բռնկվել, հաղորդել է «Ռենհապ» գործակալությունը՝ վկայակոչելով հակահրդեհային ծառայությունները:
Գործակալության տվյալներով՝ հրդեհը սկսվել է գործարանի արտադրական գծերից մեկում, որը տեղակայված է Սեուլից 40կմ հեռավորությամբ: Հրդեհի չեզոքացման աշխատանքներին մասնակցել է 15 հրշեջ հաշվարկ: Կրակը հաջողվել է չեզոքացնել դրա առաջացումից մոտ կես ժամ անց:
Ներկայումս տուժածների մասին հստակ տեղեկություններ չկան: Վնասի չափն ու հրդեհի առաջացման պատճառները պարզվում են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Strategy Analytics գործակալության տվյալներով՝ 2013թ առաջին եռամսյակի տվյալներով՝ ընկերությունը աշխարհում սմարթֆոնների վաճառքի առաջատարն է:





























