ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հաշիվը Twitter սոցկայքում բաժանորդագիրների քանակությամբ առաջատարն է, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հաշիվը 7-րդն է, վկայում են Twitplomacy պորտալի կողմից իրականացրած հետազոտության տվյալները: Ներկայումս Օբամայի էջին բաժանորդագրված է 34.5 մլն մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Երկրորդ հորիզոնականում է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ում տարբեր լեզուներով թողնվող գրառումներին հետեւում է 7.2 մլն մարդ: Երրորդ եւ չորրորդ հորիզոնականներում են Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն ու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հիշեցնենք, որ Օբամային է պատկանում ամենագլխավոր Twitter-ռեկորդներից մեկը, երբ 2012թ նախագահական ընտրություններում նրա հաղթանակի մասին հաղորդագրությամբ կիսվել էր 800 հազար մարդ:
Փորձագետների կարծիքով՝ ամենաազդեցիկ առաջնորդն է Հռոմի պապը:





























