Բրյուսելում Ռուսաստանի դեսպանատան առջեւ երեկ է հուլիսի 23-ին տեղի է ունեցել բողոքի ակցիա ի աջակցություն Հրաչյա Հարությունյանի նվաստացման դեմ Ռուսաստանում:

Սույն ակցիայի նպատակն էր դատապարտել անհարգալից վերաբերմունքը Հայաստանի քաղաքացու նկատմամբ:

«Ռուսաստանի Առաջին ալիք հեռուստատեսության լրագրող Օլգա Սկաբաեւնան ցուցաբերեց հստակ հակահայկական դիրքորոշում անընդհատ վկայակոչելով պարոն Հրաչյա Հարությունյանի ազգային պատկանելիությունը:

Բացի այդ՝ նա օգտագործեց «բառաչել» արտահայտությունն ի նկատելի ունենալով Հրաչյա Հարությունյանին:

Եվ վերջապես՝ մեղադրյալը հայտնվեց դատարանում կրելով կանացի խալաթ՝ հրապարակայնորեն նվաստացնելու նպատակով»,- նշել են ակցիայի մասնակիցները, որոնք կանացի խալաթ են կախել դեսպանատան ցանկապատին։