Twitter-ի համահիմնադիր Բիզ Սթոունն առաջարկել է Facebook-ը վճարովի դարձնել:
Ըստ այդմ՝ Facebook Premium ծրագրից օգտվողները ամսական 10 դոլարով կազատվեն մեծաքանակ գովազդներից, որոնք, ըստ Սթոունի, ամենից հաճախ բնավ չեն էլ հետաքրքրում օգտվողներին: Բացի դրանից, փողի դիմաց կարելի կլինի հրաժարվել որոշ անպետք գործառույթներից:
«Մարդիկ սիրում են Facebook-ը: Եթե օգտվողների 10%-ը գրանցվի Facebook Premium-ում, դա ընկերությանը կբերի ամսական 1 միլիարդ դոլար շահույթ: Այնքան էլ վատ չէ», ասված է Medium կայքում տեղադրված Սթոունի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Facebook սոցցանցը, որից ամեն ամիս օգտվում է մեկ միլիարդից ավելի մարդ, հիմնադրվել է 2004թ.:





























