Հուլիսի 25-ին 48 տարեկան հասակում մահացել է Իլյա Սեգալովիչը՝ Yandex-ի համահիմնադիրն ու տեխնիկական գծով տնօրենը:

Սեգալովի մահվան պատճառը քաղցկեղային հիվանդության անսպասելի բարդացումն է եղել: Հիվանդությունը մինչ այդ բարեհաջող կերպով բուժվել է, նշվում է ընկերության անգլալեզու մամուլի հաղորդագրությունում:

Ընկերության գլխավոր տնօրենը կորպորատիվ բլոգում թողած գրառումում նշել է, որ Սեգալովիչի հետ իրենք մանկության ընկերներ են եղել: Նա նշել է, թե ինչ մարդկային որակներով է օժտված եղել իր ընկերն ու թե որքան մեծ ներդրում է ունեցել ընկերության եւ, առհասարակ, ծրագրավորողների նոր դպրոցի կայացման հարցում, փոխանցում է CNews.ru-ն