Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը պաշտոնապես հայտարարել է Ավստրալիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով Wikileaks կուսակցության ստեղծման մասին:

 «Սենատում Wikileaks կուսակցության ձայներ ստանալը նշանակում է, որ այնտեղ կընդգրկվեն ավստրալացի լավագույն լրագրողները, որոնք անկախ հետազոտություններով են զբաղվում», - The Australian թերթի հետ զրույցում ասել է նա՝ հավելելով, որ Կանբերրայում անազնիվ քաղաքական գործիչները դրանից ամենաշատն են վախենում, գրում է «Ինտերֆաքսը»:

Ըստ Ասանժի՝Սենատի ընտրություններին Նոր Հարավային Ուելս, Վիկտորիա եւ Արեւմտյան Ավստրալիա նահանգներից կուսակցությունն ընտրություններին կներկայացնի յոթ թեկնածու: Նա հավելել է, որ կուսակցության կարեւոր արժեքներն են թափանցիկությունը, պատասխանատվությունը եւ օրենքի գերակայությունը:

Ավստրալիայի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 14-ին: Երկրի վարչապետ եւ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Կ. Ռադը կպայքարի Թոնի Էբոտի գլխավորած Լիբերալիստական կուսակցության դեմ: