ԱՄՆ հեռանկարային մշակումների վարչությունը (DARPA) հրապարակել է ռոբոտացված սուզանավի ստեղծման մի նախագիծ, որը կկարողանա տեղափոխել ստորջրյա եւ  վերգետնյա անօդաչու օդանավեր եւ գործի գցել դրանք: Նախագիծն ստացել է Hydra անվանումը, այն պաշտոնապես կներկայացվի այս տարվա օգոստոսի սկզբին: 

 Hydra-ն ենթադրում է աննավաստի սուզանավ ստեղծել, որը նախատեսված կլինի անօդաչու օդանավերի մոդուլային հատվածախցերի տեղափոխման համար, հաղորդում է  Russia Today-ը:

Ըստ DARPA-ի ներկայացուցիչների՝ Hydra-ն թույլ կտա ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին գաղտնի անօդաչու օդանավեր  հասցնել  ռազմական գործողությունների  պահանջված վայր, ինչպես նաեւ նվազեցնել մարդկանց համար վտանգի աստիճանը, քանի որ սուզանավի կառավարումն իրականացվելու է հեռակառավարման ռեժիմով: 

Սուզանավը կարող է աշխատել ծանծաղ ջրերում, նավահանգիստներում եւ  ափամերձ ջրերում:  Ըստ ստեղծողների՝ Hydra-ն առաջին հերթին կկիրառվի հետախուզական նպատակներով:  Նման սուզանավի տախտակամածից թռչող անօդաչու օդանավերը  մշտապես կապ կպահպանեն վերջինիս հետ, իսկ սուզանավը բոլոր տվյալները կփոխանցի ԱՄՆ-ի ռազմածովային կայաններում տեղակայված հրահանգչական կետերին:

Ներկայումս Hydra նախագիծը մշակման փուլում է: Համակարգը պաշտոնապես կներկայացվի ունենա 2013թ. օգոստոսի  5-ին՝ Ջոն Հոփքինսի համալսարանի ֆիզիկայի լաբորատորիայում: