Բրիտանացի գիտնականները գիտության պատմության մեջ առաջին անգամ կարողացել են անձամբ տեսնել մահը, որը մարմնից դուրս եկող երկնագույն լուսային ալիքի տեսք է ունեցել: Այս բացահայտումը կարող է լինել կյանքի տեւողության ավելացման մեթոդների հիմքում, հաղորդում է  MedikForum.ru-ն:

Երբ կենդանի բջիջները մահանում են, այդ գործընթացը քիմիական շղթայական ռեակցիա է առաջացնում, որոնք հանգեցնում են բջջային կոմպոնենտների քայքայման: Նշված մեխանիզմը վաղուց գիտության կողմից ուսումնասիրված է  եղել, սակայն քիչ բան է հայտնի եղել այն մասին, թե ինչպես է մահը տարածվում ողջ օրգանիզմով: Պարզվել է, այդ պրոցեսը հնարավոր է տեսնել մեկրոսկոպի օգնությամբ: Գիտնականները դրան հետեւել են որդերի վրա:

Ալիքը կարծես կյանքը հեռացրել է որդերի միջից եւ ալիքի անցնելուց հետո օրգանիզմները դադարել են գործել: Մահվան ճանապարհի բացահայտումը տեսականորեն հնարավորություն կարող է տալ արգելափայել  այն եւ երկարացնել կյանքի տեւողությունը: