Հայաստանի ԳԱԱ3 ակադեմիական ինստիտուտներ համագործակցելու են «Միացյալ ավիաշինարարական կորպորացիա» ԲԲԸ-ի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին է հաղորդել ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

Ըստ նրա` Հայաստանի եւ «ՄԱԿ»-ի համագործակցության հուշագրի շրջանակներում, նախագծեր են պատրաստվում Մեխանիկայի, Ֆիզիկական հետազոտությունների եւ Ընդհանուր ու անօրգանական քիմիայի ինստիտուտների հետ միասին:

«Աշխատանքները սկսելու վերաբերյալ Մեխանիկայի ինստիտուտի հետ հարցն արդեն լուծվել է, մյուս երկու ծրագրերն ուսումնասիրման փուլում են»,-հայտարարել է Մարտիրոսյանը: