«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) աջակցելու է Հայաստանի կրթական հաստատություններում ռուսաց լեզվի էլեկտրոնային ինտերակտիվ ինքնուսույցի ներդրման ծրագրին: Ծրագրի շրջանակներում էլեկտրոնային ինքնուսույց կտրամադրվի Երեւանի եւ մարզային դպրոցներին, ինչպես նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություններին:

Ծրագիրն իրականացվում է «Ռուսական մշակույթի օջախ» հասարակական կազմակերպության կողմից: Այն արժանացել է Կրթության եւ գիտության նախարարության, ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան, Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսության եւ մի շարք հայաստանյան կազմակերպությունների հավանությանը:

Նշենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) ռուսաստանյան «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է: