Ռուսաստանցի գիտնականները գիտափորձ են իրականացրել, որն ապացուցել է, որ շներն ընդունակ են տարբերել գույներն ու  երանգները: Ճիշտ է, նրանք գունային ընկալման  սահմանափակ դիապազոն ունեն:

Ավելի վաղ Վաշինգտոնի համալսարանի գիտնականները հայտնաբերել էին, որ շները տարբերում են կապույտն ու դեղինը, իսկ կարմիրն ու կանաչը` ոչ:

Հետազոտողները կերամանները դրել են առանձին արկղերի մեջ, որոնք ներկված են եղել որոշակի գույներով` մուգ դեղին, մուգ կապույտ, բաց դեղին եւ երկնագույն: Մուգ եւ բաց գույներն ընտրվել են` պարզելու համար կենդանիները միայն գույներն են տեսնում, թե նաեւ երանգները:

Գիտափորձի հեղինակները հայտնել են, որ շները տարբերում են առարկաների պայծառությունը, սակայն բնական լուսավորության պայմաններում ավելի շատ կողմնորոշվում են գույնով: