Twitter-ի գրառման կողքի աստղիկները նախատեսված են գրառումը «Նախընտրանքում» հավելելու համար, որպեսզի հետագայում այն հնարավոր լինի հեշտությամբ գտնել: Ճիշտ է, ինչպես պարզվեց, թվիթները հետագայում ոչ ոք չի վերընթերցում, սակայն «Նախընտրանքում» ավելացված գրառումների թիվն աճում է, գրում է The Wall Street Journal-ը:
Ամենայն հավանականությամբ, «Նախընտրանք» բաժնում ավելացնելը կիրառվում է որպես թվիթի հեղինակի նկատմամբ համակրանքն արտահայտելու նվազ հրապարակային միջոց, քան «ռեթվիթը»: Այս տարվա մայիսի ընթացքում «աստղիկներով» կոճակն օգտվողները սեղմել են 1,6 միլիարդ անգամ: Հաշվի առնելով, որ սոցցանցի ակտիվ օգտվողների ամսական լսարանը կազմում է 200 միլիոն մարդ, սա շատ լուրջ ցուցանիշ է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Սոցցանցերում գովազդներով զբաղվող 140 Proof գովազդային գործակալության հիմնադիր Ջոն Մանոգիանը 2006թ.-ից ակտիվ օգտվում է «թվիթերից»: Մանոգիանը նշում է, որ մարդկանց մեծամասնությունը ««Նախընտրանք» բաժնում ավելացնում է այն թվիթները, որոնք իրենց ստիպել են հանկարծակի ծիծաղել: «Նախընտրանք» բաժնում հավելումը հիանալի մեխանիզմ է՝ պարզելու համար, թե ով է ամենազվարճալին», - նշել է նա:





























