Samsung-ը երկրորդ եռամսյակի տվյալներով դարձել է սմարթֆոնների եւ հեռախոսների արտադրությունից ամենամեծ եկամուտ ստացող ընկերությունը: Այս մասին հաղորդվում է Strategy Analytics ընկերության մամուլի հաղորդագրությունում: Նախկին առաջատարը՝ ամերիկյան Apple —ը, հայտնվել է երկրորդ տեղում:

Ըստ վերլուծաբանների՝ ապրիլ-հունիս ամիսներին Samsung-ը հեռախոսների եւ սմարթֆոնների վաճառքից ստացել է 5,2 միլիարդ դոլար եկամուտ, իսկ  Apple-ը՝  4,6 միլիարդ դոլար:

Վերլուծաբանները կարծում են, որ ամերիկյան ընկերության շահույթը նվազել է iPhone-ների սակավաթիվ վաճառքի եւ Չինաստանում աճող մրցունակության պատճառով: Միաժամանակ  Samsung-ը լավ արդյունքների է հասել ԱՄՆ-ում, գրում է Lenta.ru-ն:

Այժմ Samsung-ն առաջին հորիզոնականն է զբաղեցնում նաեւ հեռախոսների արտադրման թվով:  Ըստ ABI Research-ի տվյալների՝ այս տարվա առաջին եռամսյակում կորեական ընկերության մասնաբաժինը հեռախոսների եւ սմարթֆոնների շուկայում կազմել է 27 տոկոս: Երկրորդ տեղում է Nokia-ն՝ 15 տոկոսով, եւ երրորդ տեղում է  Apple –ը՝ ինը տոկոսով: