Իրանցի Խաթուն Հոյկանին 15 տարի սպասելուց հետո 100 տարեկանում ԱՄՆ քաղաքացիություն է ստացել եւ դարձել է ամերիկյան անձնագիր ստացած ամենատարեց մարդը:
Հոյկանին պաշտոնապես ամերիկուհի է դարձել Լոս Անջելեսում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ, երբ անձնագրեր են հանձնվել ավելի քան 3,7 հազար ԱՄՆ նոր քաղաքացիների, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ԱՄՆ քաղաքացիության եւ ներգաղթի ծառայության տեղական բաժանմունքի տվյալներով` վերջին հիսուն տարվա ընթացքում քաղաքացիություն է տրվել 100 տարեկան եւ բարձր ընդամենը 27 մարդու:





























