Ամերիկացի ֆիզիոլոգները մկների ուղեղում հիշողություն են «տեղադրել» իրականում տեղի չունեցածի մասին:
Բացահայտման արժեքը կայանում է նրանում, որ այն կարող է հակառակ ազդեցություն ունենալ, եւ թույլ տալ մարդկանց մոռանալ բացասական իրադարձությունները, հաղորդում է Russia Today-ը:
Գիտափորձն իրականացրել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի մասնագետները: Նրանք մկներին դրել են «А» խցում, թույլ տալով հիշել տարածքը: Այնուհետեւ նրանց տեղադրել են «Б» խցում եւ ստիմուլյացիայի միջոցով ստիպել կրծողներին հիշել նախորդ տեղակայման վայրը: Այդ պահին նրանք էլեկտրական հոսանքով հարված են հաղորդել` «А» խցի վերաբերյալ վախի զգացողություն առաջացնելու համար: Երբ մկներին վերադարձրել են «А» խուց, նրանք վախի զգացողություն են ունեցել` սպասելով էլեկտրական հարվածի:





























