Գեղեցիկ դոմեններ որսացողները Մեծ Բրիտանիայի ապագա միապետի անունով դոմեններ գրանցելու հնարավությունը բաց չեն թողել։
Քեմբրիջի արքայազնի անունը հայտնի դառնալուց մի քանի րոպե անց արդեն ստեղծվել էին GeorgeAlexanderLouis.com, princegeorgecambridge.co.uk եւ նման այլ դոմեններ, հայտնում է BBC-ն։
Ջորջ անունը հիշատակող դոմենների վաճառքն աճել է 106.9%-ով։ Գնորդներից մեկը նման դոմենը վաճառքի է հանել 10 հազար ֆունտով։
Քեմբրիջի դուքսն ու դքսուհին նորածնին անվանել են Ջորջ Ալեքսանդր Լուի։ Նորածին արքայազնը բրիտանական գահի թվով երրորդ ժառանգն է։





























