Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը լիազորությունների ավարտից հետո պատրաստվում է գլխավորել Թեհրանի տեխնոլոգիական համալսարանը: Բուհը զբաղվելու է տեղեկատվական տեխնոլոգիաներով, նանոտեխնոլոգիաներով, ինչպես նաեւ ավիատիեզերական եւ ատոմային ուսումնասիրություններով, հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը` վկայակոչելով իրանական լրատվամիջոցները: 

Նշենք, որ Մահմուդ Ահմադինեժադն ավարտել է Թեհրանի գիտության եւ տեխնոլոգիաների համալսարանը` տրանսպորտային ինժեներ մասնագիտությամբ, եւ 1997թ. պաշտպանել թեկնածուական ատենախոսություն:

Ահմադինեժադը պաշտոնը կլքի օգոստոսի 4-ին, երբ Իրանի նորընտիր նախագահը երդում տա:

Հունիսի 14-ին Իրանում նախագահական ընտրություններ էին տեղի ունեցել, որոնցում հաղթել է Հասան Ռուհանին: