Բայկոնուրից այսօր Միջազգային տիեզերակայան է ուղեւորվել «Պրոգրես М-20М» բեռնատար տիեզերանավը:

Վեց ժամ անց տեզերանավը պետք  է միանա  ՄՏԿ «Պիրս» մոդուլին: «Պրոգրես М-20М»-ը ավելի քան 2,5 տ. բեռ է փոխադրելու, որն անհրաժեշտ է կայանի եւ անձնակազմի կենսագործունեության համար: «Բեռնատարը» նաեւ  անձնակազմի անդամների համար նրանց ընտանիքներից ծանրոցներ եւ նվերներ կտանի, հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Տիզերագնացները բացի ստանդարտ սննդակարգից Երկրից նաեւ թարմ մրգեր եւ բանջարեղեն են ստանում, ինչպես նաեւ քաղցրեղեն: