Հնդկաստանի սահմանապահները կես տարի շարունակ «հավանական թշնամու անօդաչու սարքերի» ներխուժում են արձանագրել երկրի օդային տարածք, մինչեւ որ գիտնականները նրանց չեն բացատրել, ոչ դրանք ...Վեներան ու Յուպիտերն են:

«Ներխուժումը» քիչ է մնացել երկու միջուկային գերտերությունների` Չինաստանի եւ Հնդկաստանի բախման պատճառ դառնա: Երկու երկրները չեն կարողանում համաձայնության գալ Հիմալայների  սահմանների շուրջ եւ հաճախ են միմյանց սադրանքի մեջ մեղադրում:

Հնդկաստանցի զիվորականները 2012 թ. օգոստոսից մինչեւ 2013 թ. փետրվարը անօդաչու սարքերի կողմից օդային սահմանի հատման 155 դեպք են արձանագրել:   Այդ օբյեկտները շարժվել են աստղերից արագ եւ շատ պայծառ են եղել, հենց այդպիսի տեսք են ունենում նաեւ լուսանկարահանումներ իրականցնող անօդաչու սարքերը: