Ցանցում հավելված է հայտնվել, որը թույլ է տալիս «Google»-ի արբանյակային քարտեզների վրա միջուկային ռմբակոծություն «կատարել»: «Կարմիր կոճակի» խթանիչը կոչվում է NukeMap3D, եւ դրա աշխատանքի համար բրաուզերում «Google Earth»-ի տեղադրում է պահանջվում:
Հավելվածն ակնհայտորեն ցույց է տալիս պայթյունի ուժգնությունը եւ այս կամ այն ռումբերի կիրառման դեպքում առաջացած հետեւանքները:
Օգտվողը կարող է ընտրել վայրը, ռումբի տեսակը, եւ սեղմել կոճակը` տեսնելու համար «ավերված» տարածքի չափը: NukeMap3D-ն մոտավորապես կարողանում է հաշվարկել նաեւ «զոհերի» թիվը:
NukeMap3D-ը նախկին 2D-ի թարմացված տարբերակն է:





























