Anonymous միջազգային խմբավորման հաքերները կիրակի օրը կոտրել են Պերուի նախագահի եւ որոշ պետական հիմնարկների կայքերը` այդպիսով խոչընդոտելով այդ կայքերի միջոցով նախագահի ուղերձի ուղիղ հեռարձակմանը:
Մեքսիկայի լրատվամիջոցները հայտնում են, որ գերատեսչության կայքէջում հաքերները հարցեր էին ուղղել իշխանություններին` Պերուի անկախության 192-րդ տարեդարձի առթիվ: «Մենք տոնում ենք մեր երկրի անկախությունը, սակայն արդյոք մենք անկա՞խ ենք իրականում: Ազատությունը կրթության վերասկո՞ւմն է: Ազատությո՞ւն է, երբ մենք փողոց ենք դուրս գալիս առեւանգման կամ որեւէ պատահարի ենթարկվելու վախով», հաղորդում է Russia Today-ը:
Կոտրված կայքերի մեծամասնությունն անհասանելի է մինչեւ այժմ:
Արդյունքում Պերուի նախագահի աշխատակազմը ստիպված էր ազգային տոնին նվիրված նախագահի ուղերձը տեղադրել այլընտրանքային ռեսուրսներում, սակայն ուղիղ հեռարձակում չէր հաջողվել ապահովել:





























