Հուլիսի 27-ին Լոնդոնի հիվանդանոցում վախճանված «Յանդեքս» ընկերության համահիմնադիր Իլյա Սեգալովիչի մարմինը Մոսկվա կհասցնեն հուլիսի 31-ին:
«Յանդեքսի» բլոգում ընկերության գլխավոր տնօրեն Արկադի Վոլոժը գրել է, որ Սեգալովիչի արհեստական շնչառության սարքն անջատել են հուլիսի 27-ի ցերեկը:
Հինգշաբթի բժիշկները Սեգալովիչի մոտ գլխուղեղի մահ էին գրանցել, նա կոմայի մեջ էր գտնվում, հաղորդում է Lenta.ru-ն:
Սեգալովիչի հուղարկավորության ամսաթիվը եւ վայրը կհաղորդվեն ավելի ուշ:
2012թ. սեպտեմբերին 2003թ.-ից «Յանդեքսի» տեխնիկական տնօրեն Սեգալովիչի մոտ ստամոքսի քաղցկեղ էին ախտորոշել: Արդյունավետ քիմիոթերապիայի շնորհիվ Սեգալովիչը մինչեւ վերջերս կարողանում էր ակտիվ կյանք վարել: Սեգալովիչի մահվան մասին առաջին լուրերը հայտնվել էին դեռ հուլիսի 25-ին, սակայն դրանք ավելի ուշ էին հաստատվել:





























