Սա առայժմ սիմուլյատոր-հավելված է, որը թույլ է տալիս միջուկային հարված իմիտացնել: Հզորությունից կախված` ներկայացվում է զոհերի թիվն ու ավերածության մակարդակը:

«Կարմիր կոճակներ» սիմուլյատորը կոչվում է NukeMap3D եւ պահանջում է բրաուզերում կարգավորել Google Earth-ի փլագինը:

Օգտագործողը կարող է ընտրել պայթյունի վայրը, ռումբի հզորությունը եւ սեղմել կոճակը` տեսնելու վթարված տարածքի մակերեսը, փոխանցում է Mignews.ru-ն:

NukeMap3D-ն հաշվարկում է նաեւ զոհերի ու տուժածների մոտավոր քանակը: