Բաքվում, այսօր՝ հուլիսի 29-ին, մահացել է Ադրբեջանում Իրանի դեսպանատան աշխատակից 40-ամյա Ալի Բուլահին: Նա մահացել է հենց դեսպանատան նիստի ժամանակ, հաղորդում է APA-ն:
Թեեւ շտապօգնության բրիգադը անմիջապես ժամանել է դեսպանատուն, սակայն իրանցի դիվանագետի կյանքը փրկել չի հաջողվել: Նրա մարմինը փոխանցվել է դատաբժշկական փորձաքննության ծառայություն: Դիվանագետի մարմինը Իրան կուղարկվի հուլիսի 30-ին: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:





























