Դիվանագիտական կենսաչափական անձնագրերի տպագրման նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը 2013 թ. ինն ամսում պետական բյուջեից կհատկացվի 11,1 մլն դրամ: Հարցը ներառված է ՀՀ կառավարության օգոստոսի 1-ի նիստում:
Գումարն անհրաժեշտ է վճարել լեհական PWPW ընկերությանը, որպեսզի վերջինս իր կողմից մշակած կենսաչափական անձնագրերի տրամադրման համակարգի ծրագրային ապահովման մեջ կատարի այնպիսի փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան կենսաչափական դիվանագիտական անձնագրերը տպագրել ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, ինչպես նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ:
Բացի այդ, լեհական կողմը պահանջել է, որ ծրագրային փոփոխություններն իրականացնելու համար ապահովվի DELL ֆիրմայի սերվերային համակարգիչ եւ DILETTA RL90 տեսակի անձնագիր լամինացնող սարք:





























