2013թ. սկզբից Google ընկերությունը հայտեր է ստացել 100 միլիոն պիրատային հղումներ ջնջելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում է BBC News-ը: Ընկերությունում նշում են, որ 2012թ. ընթացքում նման հայցեր երկու անգամ քիչ էին ստացվել:  Որոշ հրատարակչություններ հայտնել են, որ որպես խախտում նշված բոլոր հղումները ջնջվել են, սակայն Google-ի բաց նյութերում նման տեղեկություն չկա: 

Google Transparency Report կայքում հաստատում են, որ միայն վերջին ամսվա ընթացքում  իրավատերերը պահանջել են ջնջել գրեթե 14 միլիոն հղում: Ապօրինի  բովանդակությամբ նյութեր տեղադրող  ռեսուրսների հնգյակում եղել են filestube.com-ը, dilandau.eu-ն, zippyshare.com-ը, k0nsl.org-ը եւ torrenticity.com-ը, եւ շատ  այլ կայքեր, հաղորդում է Lenta.ru-ն:

Ընդ որում, քննադատները պնդում են, որ այն մեթոդը, որով օգտատերերը պահանջում են ջնջել այդ հղումները որոնողական համակարգից, արդյունավետ չէ, քանի որ ջնջված էջի տեղում անմիջապես նորն է հայտնվում: